Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։

Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս։

491