Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է Գրենլանդիան ներառել ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության (NORTHCOM) պատասխանատվության գոտում։

Ինչպես հաղորդում է Araratnews.am-ը, այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ Գրենլանդիան կարող է հանվել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (EUCOM) իրավասությունից արդեն այս շաբաթ։ Այս քայլը կարող է դժգոհություն առաջացնել Դանիայի կողմից, որի իրավասության ներքո է գտնվում կղզին, ինչպես նաև անհանգստացնել ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցներին։

Թերթն ընդգծել է, որ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը պատասխանատուէ Հյուսիսային Ամերիկայի պաշտպանության համար։ 

190