Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության և «Կարմիր հրամանատարություն» (Կոմանդո Վերմելյո, CV) հանցավոր խմբի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 64-ի, որոնցից չորսը ոստիկաններ են․ այս մասին հաղորդում է G1-ը։
Հարթակը հաղորդում է, որ ձերբակալվել է 81 մարդ, իսկ քաղաքի ճանապարհները փակվել են։
Գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Ռիոյի հյուսիսային հատվածում, որին մասնակցել է ավելի քան 2500 ոստիկան։ Վաղ առավոտից քաղաքում կրակոցներ են լսվել, իսկ գանգստերները փակել են Ռիոյի հյուսիսային և հարավարևմտյան մասերի մի քանի փողոցներ։ Վեց առևանգված ավտոբուսներ օգտագործվել են բարիկադներ կառուցելու համար։
«Կարմիր հրամանատարությունը» Բրազիլիայի ամենահին խմբավորումներից է։ Այն վերահսկում է Ռիոյի մի քանի թաղամասեր և զբաղվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ՝ ըստ G1-ի և Portal da Câmara dos Deputados-ի։
Ոստիկանությունը առգրավել է մոտ 100 ավտոմատ հրացան։ Սա նահանգի պատմության մեջ ամենաարյունալի գործողությունն է, որի մասին հաստատել է Ռիոյի կառավարությունը։
Տեղեկություններ կան նաև տասնյակ վիրավորների մասին, որոնց թվում խաչաձև կրակի տակ հայտնված քաղաքացիական անձիք կան։