
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով ճանապարհը։ Նրանք դեմ են սեփական տների հարևանությամբ բազմաբնակարան երկու շենքերի կառուցմանը: Ուշագրավն այն է, որ կառուցապատող ընկերությունը օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել շինթույլտվություն, և իրականացնում է շինարարություն։ Բնակիչներից մեկը 55 հոգու ստորագրությամբ թուղթ էր բերել, հայտարարելով, թե այդ մարդիկ ստորագրելով դեմ են արտահայտվում շինարարությանը, բայց բուն ակցիային ներկա էին ընդամենը 4-5 բնակիչ։
Կառուցապատողի ներկայացուցիչը ևս ներկա էր։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանված ժամկետում, սահմանված շինարարակական նորմերին համապատասխան մեկնարկել են բազմաբնակարանների կառուցումը։ Բացի այդ պարզ դարձավ, որ այն խնդիրնրը, որոնք ըստ բողոքողների կառաջանան եթե այդ շենքերը կառուցվեն, մեկ րոպեյում «կչեզոքանան», հենց իրենց այդ նույն շենքերից բնակարաններ հատկացվեն։ Ընդ որում յուրաքանչյուրը, ոչ թե մեկ, այլ երկուակական բնակարան է պահանջում, հակառակ դեպքում՝ կշարունակեն բողոքել։
Սա առաջացրեց ներկա լրագրողների զարմանքը, հնչեց հարց, եթե այդ բազմաբնակարան շենքերն առաջացնում են խնդիր թաղամասի բնակիչների համար, ինչպես կարող են վերանալ, եթե ձեզ բնակարան հատկացնեն։ Այլ կերպ ասաց բնակիչները «շուխուռ» չանելու համար, բնակարան են ուզում, և իրենց իրական նպատակը, ոչ թե այդ շենքերի պատճառով «առաջացած խնդիրներն» են, այլ էլիտարում բնակարան ունենալը։