Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը  ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝

-Ծիծեռնակաբերդի խճուղի,  
-Բրազիլիայի հրապարակ,  
-Աթենքի փողոց,  
- Իսակովի պողոտա,  
-Հաղթանակի կամուրջ,  
-Մաշտոցի պողոտա,  
-Պարոնյան փողոց,  
-Պռոշյան փողոց,  
-Ուրուգվայի հրապարակ,  
-Արգիշտի փողոց,  
-Գրիգոր Լուսավորչի փողոց,  
-Բեյրութի փողոց,  
-Իտալիայի փողոց,  
-Վազգեն Սարգսյան փողոց,  
-Հանրապետության հրապարակ,  
-Նալբանդյան փողոց,  
-Թումանյան փողոց,  
-Աբովյան փողոց,  
-Արամի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։

80