Աշխատանքային խմբի անդամության հրավեր ԿԳՄՍՆ-ից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, մեկնարկում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը:
Ովքե՞ր կարող են դիմել
- Երիտասարդության ոլորտի փորձագետներ
- Կրթության և ոչ ֆորմալ կրթության ուսուցման փորձագետներ
- Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ
- Հետազոտողներ
- Հոգեբաններ
Ինչո՞ւ դիմել
- Մասնակցություն ոլորտային ստանդարտների մշակմանը
- Հնարավորություն փոխանակվելու փորձով և սովորելու միջազգային լավագույն փորձառությունից
- Մասնակցություն աշխատանքային քննարկումներին և մշակվող փաստաթղթերի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրվողները պետք է դիմում-հայտերը ներկայացնեն մինչև 2025 թվականի հունիսի 22-ը՝ լրացնելով մասնակցության առցանց հայտը։
Հայտադիմումի հետ անհրաժեշտ է ուղարկել հակիրճ ինքնակենսագրություն (CV)։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել +37410 599-643 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին:
06 Հունիս, 2025 14:57
88
Հանցավոր խումբը նախապատրաստել է առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի և թանկարժեք իրերի կողոպուտ
26 Փետրվար, 2025 16:10
Հանցավոր խումբը ստեղծել է ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական և գույքային միջոցներ
25 Փետրվար, 2025 16:43
Հանցավոր խումբը ներկայանալով որպես վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն՝ 30 անձից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար
21 Փետրվար, 2025 10:39