
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդի հանդիպմանը։
Երդմնազանց Գարեգին Բ-ին անգամ նախկին նախագահները ի զորու չեն փրկել։ Փրկող լինեին, իրենց կփրկեին։
Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Սերժ Սարգսյանը և ոչ էլ Քոչարյանը ի զորու չեն փոխել այն պարզ իրականությունը, որ Գարեգին Բ-ն ունի զավակ և խախտել է կուսակրոնության ուխտը։
Միակ բանը, որ կարող են անել, խորհուրդ տալ Գարեգին Բ-ին օր առաջ հեռանալ։
Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայրապետին: