
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սլովակիան կարգելափակի Եվրամիությունում (ԵՄ) այն պատժամիջոցները, որոնք կարող են վնասել հանրապետությանը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հաղորդում է Reuters-ը` Araratnews.am-ի փոխանցմամբ։
«Եթե լինեն պատժամիջոցներ, որոնք վնասում են մեզ, ես երբեք չեմ քվեարկի դրանց օգտին։ Ես հետաքրքրված եմ կառուցողական խաղացող լինել Եվրոպական խորհրդի նիստերում, բայց ոչ ի վնաս Սլովակիայի»,- ասել է նա։
Նախկինում Սլովակիայի նախագահ Պետր Պելեգրինին մերժել էր հակառուսական պատժամիջոցների վերացման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջով միջնորդագիրը։ Պելեգրինին նշել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցներն ընդունվում են կոնսենսուսով, և առանց Սլովակիայի համաձայնության՝ դրանք, միևնույն է, ուժի մեջ չեն մտնում։