

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Խաչատուրին ողջունելուց հետո նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, շրջայց կատարել եկեղեցում, ապա այցելել Սուբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գործող Պարսամյան կրթահամալիր:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է դպրոցում, շփվել երեխաների հետ, ապա դիտել դպրոցի սաների կազմակերպած մշակութային միջոցառումը:
Միջոցառման ավարտից հետո կրթահամալիրի դահլիճում նախագահը հանդիպում է ունեցել Նիցցայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը համառոտ ներկայացրել է ներհայաստանյան և տարածաշրջանային զարգացումներն ընդհանուր գծերով: Անդրադարձել վերջին տարիներին տարբեր ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և նախաձեռնություններին, ինչպես նաև անմիջական մթնոլորտում պատասխանել ներկաներին հուզող հարցերին: