Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ պայթյունի հետևանքով շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից 4-ի դիերը: Որոնվող քաղաքացիների մեջ է 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը, ում էլ, փրկարարներն, այս պահին փնտրում են:

Հոսպիտալացվել է 11 անձ, որոնցից 3-ը տեղափոխվել են մայրաքաղաքի բուժհաստատություններ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բոլորն էլ ստանում են համապատասխան բուժօգնություն։

251