Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ:

Հունիսի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում՝ մեկ փամփուշտ էլ փողում:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Լևոն Խեչոյան փողոցում գտնվող իր փաստացի բնակության վայրին կից ավտոտնակի հետնամասից երիտասարդը ներկայացրեց ևս մեկ «Մակարով» ատրճանակ, «Կալաշնիկովի» երեք ինքնաձիգ և երկու նռնակ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

91