Օտարերկրացի հետախուզող է հայտնաբերվել. ՆԳՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել օտարերկրյա 50-ամյա քաղաքացի: Նա Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
12 Հունիս, 2025 12:36
164