Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի իշխանությունները կոշտ պատասխան կտան Իսրայելի կողմից իր տարածքում հասցված հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորներ։

Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են։ Մենք ունենք բոլոր իրավունքները պատասխանելու և կանենք դա։ Առանց որևէ ներքին տարաձայնությունների․ մենք կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին», - ասվում է հայտարարության մեջ։

123