Իրանի վրա հարձակումը խաթարում է խաղաղության հաստատման գլոբալ և տարածաշրջանային ջանքերը․Սիմոնյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խորապես մտահոգված ենք վերջին իրադարձություններով։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Իրանի վրա հարձակմանը։
«Այս գործողությունը ձեռնարկվել Է միջուկային բանակցությունների ընդմիջման ժամանակ և խաթարում է խաղաղության հաստատման գլոբալ և տարածաշրջանային ջանքերը: Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և կոչ է անում անհապաղ դեէսկալացիայի և իրավիճակի խաղաղ կարգավորման ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- գրել է նա:
13 Հունիս, 2025 12:07
415