Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունիսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում հայտնաբերվել է 4 կրակված և 1 չկրակրված պարկուճներ, արնանման հետքեր և «Opel» մակնիշի կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես առկա է կրակոցի հետք։

186