Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ը հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին ժամը 01:10-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետեվանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել են հիվանդանոց, իսկ ևս մեկ հոգու էլ տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց, ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։ 

Ըստ Shamshyan.com-ի` Քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են դեպքերի վայրերը, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգից արձակված կրակված ու չկրակված պարկուճներ, արնանման հետքեր, իսկ Թբիլիսյան խճուղում պարեկներ վնասազերծել են ինքնաձիքով զինված տղամարդուն, ում վրա եղել են նաև արնանման հետքեր, նրան պարեկները նաև տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա շտապօգնությունը նրան տեղափոխել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ու վիրավորների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

247