Հրդեհ՝ Մեղրի-Քաջարան ճանապարհին․ այրվել է ցեմենտով բեռնված բեռնատար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 16-ին` ժամը 04:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին:
Այրվել է Daf մակնիշի բեռնատարը (բեռնված 24 տոննա ցեմենտով)․ տուժածներ չկան։
16 Հունիս, 2025 10:03
93