Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մերձավոր Արևելքում Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ առաջարկները, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, «մնում են սեղանին» և կարող են իրականացվել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը պահպանում է իր պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու համար։ Մասնավորապես, այն առաջարկները, որոնք նախկինում նախագահ Պուտինը ներկայացրել էր նախագահ Թրամփի հետ նախորդ զրույցում, մնում են սեղանին։ Այս առումով Ռուսաստանի պատրաստակամությունն ու ցանկությունը չի փոխվել, և անհրաժեշտության դեպքում այս ամենը կարող է իրականացվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

200