Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախներին։

Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարի գրասենյակը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռների պահեստներին և արձակման կայաններին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Իսրայելական հարվածների մասին հայտարարել է նաև Իրանը՝ նշելով, որ լուսադեմին հարձակումներ է իրականացրել Սպահանի նահանգի մի քանի շրջանների վրա։ Սպահանի նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ զոհեր չկան, բայց որոշ վնասներ հասցվել են։

Սպահանի միջուկային օբյեկտը նույնպես եղել է հարձակման թիրախ, սակայն տեղում գործել է հակաօդային պաշտպանությունը։ Նահանգապետարանի տվյալով` միջուկային օբյեկտում վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել։

78