Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը, Իրանին քիմիական զենքի մշակման և այն դեղագործական գործարաններում թաքցնելու մեջ մեղադրելով, ձգտում է ԱՄՆ-ին ներքաշել Իսլամական Հանրապետության դեմ նոր պատերազմի մեջ։

Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարության մեջ։

«Նպատակն ակնհայտ է՝ խաբեությամբ ստիպել ԱՄՆ-ին իր փոխարեն նոր պատերազմ մղել՝ վտանգի տակ դնելով իրանցի հիվանդներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Արաղչիի խոսքով՝ Իսրայելը հրաժարվել է միանալ միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի արգելմանն ուղղված որևէ կոնվենցիայի, ունի հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ, հարձակվել է տարածաշրջանի յոթ երկրների վրա և օկուպացրել դրանցից երեքի տարածքները։

«Միայն վերջին մեկ տարվա ընթացքում նա ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի դեմ երկու ձախողված պատերազմի մեջ»,- ընդգծել է նախարարը։

142