Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն խնդրել է արաբ պաշտոնյաներին Իրանին փոխանցել, որ Իսրայելը ցանկանում է շուտով վերջ դնել հակամարտությանը, մինչդեռ Թեհրանը հայտարարել է, որ «ստիպված» է արձագանքել իր տարածքում ամերիկյան հարվածներին: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։

Հրապարակման համաձայն՝ Իսրայելը ձգտում է «շուտով» վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը և, ինչպես սպասվում է, կդադարեցնի իրանական թիրախներին հարվածելը առաջիկա օրերին։

«Միացյալ Նահանգները տարածաշրջանի արաբ պաշտոնյաներին ասել է, որ Իսրայելը ցանկանում է, որ մարտերը շուտով ավարտվեն և խնդրել է նրանց այդ ուղերձը փոխանցել Իրանին։ Իրանը պատասխանել է, որ դեռևս պատրաստ չէ նահանջել, և իրեն պարտավորված է զգում արձագանքել իրանական միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակմանը», - ասվում է հրատարակության մեջ։

505