
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկվանից սկսված տեղեկատվական աղմուկի մեջ շատ կարևոր է ֆիքսել, թե իրենց սուրբ, ազգային, պետական, առաքինի, մտավորական, հայրենասեր հռչակածներն իրենց ինչպես են դիրքավորում՝ դատապարտում, թե՞ փորձում են կոծկել հայկական պետականության դեմ նմանը չունեցող ահաբեկչական ակտի կազմակերպումը։
Եկեղեցու անվան տակ թաքնված, հոգևոր իշխանությունը զավթած պոռնկաբարո «հոգևորականները» Մայր Աթոռի պաշտոնական էջով հայտարարում են, որ մտահոգվել են ահաբեկչական ակտ նախապատրաստողների կալանավորման փաստով։
Ազգային և հայրենասիրական քողի և «Հայաստան» դաշինք անվան հետևում թաքնված քոչարյանական ստահակներն ու արյունոտ դաշնակներն իրենց հայտարարությամբ, ըստ էության, հաստատում են իրենց հանցակցությունը հայկակական պետականության դեմ կազմակերպվող ահաբեկչական գործողություններին։
«Պատիվ ունեմ» անվան հետևում թաքնված անպատիվ սերժականներն էլ իրենց հերթին են շտապում դատապարտել Երևանում հասարակական տրանսպորտ այրել ու մարդկանց գնդակահարել ցանկացողների նկատմամբ պետության արձագանքը։
Էլ չեմ խոսում Հայաստանից դուրս ապրող ծախված ու անհայրենիք «դեռասանների» ու «մտավոռականների» մասին, որոնք վաղուց արդեն բացահայտել են իրենց ցկյանս պալատական ծաղրածու տեսակը։
Սա կարմիր գիծ է, և ով կանգնեց ի պաշտպանություն հայկական պետականության կործանումը ցանկացողների կողքին, պետք է արժանանա քրեաիրավական, քաղաքական, հանրային ամենախիստ, ամենադաժան պատժին։
Հայաստանի Հանրապետությունը այսօր ավելի ուժեղ է, քան երեկ, վաղն ավելի ուժեղ է լինելու, քան այսօր, և այդպես է լինելու միշտ»։