Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Winline «ՌՊԼ-ի հերոսներ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացել է Ռուսաստանի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակը։ Այս մասին հայտնել է championat. com կայքը։

Նշենք, որ «ցուլերի» ավագը այս անվանակարգում հաղթել է երրորդ տարին անընդմեջ։

Հաղորդվում է, որ «Լոկոմոտիվի» խաղացող Ալեքսեյ Բատրակովը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ ԲԿՄԱ-ի խաղացող Մատվեյ Կիսլյակը՝ երրորդը։

Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական ակադեմիայի սան է։ Անցյալ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է ՌՊԼ-ի 28 խաղի, որոնցում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

191