Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Սիլ Կապիտալ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը սոցցանցի իր էջում գրել է․

Ես առանձնահատուկ հարգանք ու ջերմ վերաբերմունք ունեմ Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ։ Հենց այնտեղ եմ ձեռք բերել միջազգային բիզնեսում իմ առաջին լուրջ փորձը, գտել անկեղծ ընկերներ ու բարեկամներ, որոնց հետ ինձ կապում է տասնամյակների բարեկամությունը։

Սրտանց ուրախանում եմ ԱՄԷ-ի յուրաքանչյուր հաջողությամբ և մինչ օրս շարունակում եմ սովորել նրա հարուստ փորձից։

Այս տոնական օրը չեմ ուզում խոսել ինձ հարազատ դարձած Էմիրությունների հաջողության պատճառների մասին։ Դրան անդրադառնալու դեռ շատ առիթներ կունենանք, իսկ ձեռքբերումներն առանց այդ էլ խոսում են իրենց մասին։

Այսօր պարզապես ուզում եմ ի սրտե շնորհավորել իմ էմիրաթցի բոլոր բարեկամներին՝ ի դեմս Հայաստանում ԱՄԷ դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլայի, և մաղթել խաղաղություն, բարօրություն ու նորանոր հաջողություններ։

39