
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թեհրանը կարող է վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում։ Նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր արդյունաբերական և տեխնոլոգիական հնարավորությունները։
Այս մասին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նա նշել է, որ չի կարելի լիովին վստահ լինել, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է։
«Նրանք կարող են ստանալ... մի քանի ամսվա ընթացքում, կամ ավելի քիչ... մի քանի կասկադ ցենտրիֆուգներ, որոնք կպտտվեն և կարտադրեն հարստացված ուրան», - բացատրել է Գրոսին։
Այս դիտարկումների հիման վրա Գրոսին կրկին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և գտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցի «տեխնիկապես հիմնավոր» լուծում։ Նա ընդգծել է, որ այժմ դրա համար հնարավորություն կա։