Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում հունիսի 4-ի, 5-ի և 6-ի առավելապես կեսօրից հետո, 7-ին և 8-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 5-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ին և 5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում հունիսի 4-6-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-ի և 8-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
04 Հունիս, 2026 10:11
132