Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանքավանի հյուրանոցում օրենսդրական խախտումներով անազատության մեջ պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն:

Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հանքավանի «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վայրի կենդանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

94