Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինդոնեզիայի ափերի մոտ գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պալու քաղաքից (Սուլավեսի կղզի) 128 կմ հյուսիս, որտեղ բնակվում է մոտավորապես 282,000 մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

67