Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ, այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել են իտալական լրատվամիջոցները։

«Այս պահին վիրավորվել է 21 մարդ, հիմնականում փրկարարներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ», - հաղորդել են լրատվամիջոցները։

15 երեխա տարհանվել է ամառային ճամբարից և երկու շենքից։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել, քանի որ բեռնատարը բախվել է խողովակաշարին։ Դրանից հետո հրդեհ է բռնկվել, ինչը հանգեցրել է վառելիքի պայթյունի։

Վնասվել են մի քանի տներ և տասնյակ մեքենաներ։ Ամբողջ տարածքը շրջափակվել է։

85