Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրնում են, որ Երևանում հուլիսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

178