Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը:

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պատրիկ Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և մաղթել մասնագիտական նորանոր հաջողություններ:

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և դիվանագիտական առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստան-Շվեդիա երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ շեշտելով միջխորհրդարանական զարգացող համագործակցությունը: Սվենսոնը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

163