
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շատերը հարցնում են` էս ինչ է կատարվում Ազգային ժողովում: Ասեմ` ինչ է կատրվում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շարունակելով.
«Տեռորիստները, որոնք առանց բռնության դուրս են շպրտվել իշխանությունից, ուզում են բռնությամբ վերադառնալ իշխանության, որ նոր բռնություններ ձեռնարկեն:
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ահաբեկիչների փամփուշտը միայն պաշտոնյաներին պիտի խոցեր, սխալվում է:
Այդ փամփուշտը արձակվելու էր իշխանության ուղղությամբ, բայց գնդակահարելու էր բազմաթիվ այլ մարդկանց, այդ թվում գուցե նրանց, ովքեր այսօր ասում են` դե հերիք ա էլի, զզվացրեցիք ձեր կռիվներով:
Կհարցնեք` ոնց էր խոցելու ուրիշներին: Ասեմ. սկզբից զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը: Հետո սադրելու էին պատերազմ ու նորանոր զոհեր: Եվ հայտնի չէ, թե հայ զինվորները ո՞ր ռազմաճակատում էին կռվելու, ու՞մ համար:
Հետո վերադառնալու էր նախկին թալանը, բայց նոր թափով, նոր ախորժակով: Ով հասցրել էր մի քիչ ոտքի կանգնել, ծնկի էին բերելու, ունեզրկելու և դարձնելու պանդուխտ:
Ով չէր հասցրել ոտքի կանգնել, սպանելու էին կանգնելու հույսը:
Ահա թե ինչ էր լինելու, եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր: Բայց չի հաջողվել, կանխվել է` շնորհիվ մեր իրավապահների:
Հիմա, այդ հանցագործներին պետք է պատասխանատվության ենթարկել: Կներեք, որ այդ պրոցեսը մի քիչ աղմկոտ է: Մեզ էլ հասկացեք`մեր դիմաց ոչ թե քաղաքական գործիչներ են կանգնած, այլ հանցագործ տեռորիստներ:
Ավելի լավ է պետության գործերին խառնվեն նյարդերը, քան փամփուշտները: Եվ ի վերջո` ավելի լավ է ապրել աղմկոտ ժողովրդավարություն մեջ, քան բռնապետական հետնախորշում»: