Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստացված հարցումների հիման վրա՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) իրականացրել է ուսումնասիրություն ՀՀ դեղատնային ցանցերում «Կոլխիցին» դեղամիջոցի գների վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շուկայում առկա են հետևյալ տարբեր արտադրողների «Կոլխիցին» դեղամիջոցներ՝ 

Հայկական արտադրություն – «Արփիմեդ» ՍՊԸ

Կոլխիցին 1 մգ N96

Առկա է գրեթե բոլոր դեղատներում

Միջին գինը՝ 4 100 – 4 600 դրամ

1 տուփում՝ 96 դեղահաբ

Իտալական (Գերմանական) արտադրություն

Կոլխիցին 1 մգ N60

Առկա է գրեթե բոլոր դեղատներում

Գին՝ 7 980 – 9 050 դրամ

1 տուփում՝ 60 դեղահաբ

Մեծ Բրիտանիայի արտադրություն

Կոլխիցին 0.5 մգ N100

Առկա է գրեթե բոլոր դեղատներում

Գին՝ 6 730 – 7 150 դրամ

1 տուփում՝ 100 դեղահաբ

Զգալի իջեցված գներով՝ պայմանավորված պահպանման ժամկետներով և իրացվելիության խնդիրներով նոր ներմուծում չի նախատեսվում:

Ֆրանսիական արտադրություն – «Կոլխիցին Օպոկալցիում»

Կոլխիցին Օպոկալցիում 1 մգ N20

Վերջին միջին գինը՝ 2 000 դրամ (20 հաբ)

Այժմ շուկայում բացակայում է՝ արտադրողի գործունեության դադարեցման պատճառով:

ԱՄՓՈՓՈՒՄ՝

Թանկացում չի արձանագրվել ֆրանսիական արտադրանքի դեպքում: Շուկայում հասանելի չեն տվյալ ապրանքի խմբաքանակները:

Մնացած արտադրողները շարունակում են մատակարարել՝ տարբեր չափաբաժիններով ու գներով:

ՄՊՀ-ն շարունակելու է հետևել դեղերի շուկայի զարգացումներին և արձագանքել գնային փոփոխությունների վերաբերյալ բոլոր ազդակներին։

Հարցերի կամ դիտարկումների դեպքում գրել կամ զանգահարել՝ [email protected] | 060 830 840

237