Կանխվել է դեղամիջոցի փոխարեն թմրանյութի փոխանցումը դատապարտյալին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 1-ի ժամը 16:10-ի սահմաններում զննության են ենթարկել քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից դատապարտյալ Ս. Հ.-ի անվամբ բերված դեղորայքը։ Զննության արդյունքում «Катафаст» անվանմամբ, ջրում լուծելու համար նախատեսված փոշենման դեղամիջոցի՝ գործարանային 2 զիպ-փաթեթներում քողարկված հայտնաբերել են նշված դեղամիջոցի փոխարեն լցված հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 1.03 գրամ և 0.67 գրամ զանգվածներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
02 Փետրվար, 2021 23:12
1205
Ապօրինի գործունեության կասեցումներ Շիրակում և Արմավիրում․ ԲԸՏՄ
09 Հուլիս, 2025 11:22
Արմավիրում հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված (տեսանյութ)
03 Հուլիս, 2025 13:55
Արմավիրում 8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել (տեսանյութ)
30 Հունիս, 2025 11:26
Ձերբակալվել է Վահագն Չախալյանը. ՔԿ
04 Հուլիս, 2025 12:31
Աջապահյանին ԱԱԾ-ի՝ չթաքնվելու կոչից հետո, նա որոշում կայացրեց ներկայանալ ՔԿ
27 Հունիս, 2025 22:30
Միքայել Աջապահյանը Քննչական կոմիտեում է
27 Հունիս, 2025 20:13
ՄՊՀ-ն հրապարակել է «Կոլխիցին» դեղամիջոցիի գների ուսումնասիրության արդյունքները
10 Հուլիս, 2025 20:18
ՊԵԿ-ը կանխել է դեղերի անօրինական ներմուծման դեպքեր. տեսանյութ
23 Հունիս, 2023 15:35
Որքա՞ն արժե կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղամիջոցը
25 Սեպտեմբեր, 2020 18:26