Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ա» կարգի կաթ, սանիտարական խիստ վերահսկողություն, արտադրական փակ շղթա, «Սերմից՝ սեղան» հայեցակարգ՝ ահա այն հիմնասյուները, որոնց վրա կառուցված է «Երեմյան» կաթնամթերքի հաջողության պատմությունը։

Առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչը անարատ, վիտամիններով հարուստ, առանց հավելումների, բարձրորակ կաթնամթերքն է։ Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք՝ ինչ ճանապարհ է անցնում կաթը, մինչ կհայտվի ձեր բաժակում:

«Սերմից՝ սեղան» հայեցակարգը երաշխավորում է անարատ ու բնական կաթ, որի հիմքը բարձրորակ կերն է: «Երեմյան» ընկերության սեփական դաշտերում աճեցված սննդարար առվույտով ու եգիպտացորենով սնվելով՝ Եվրոպայից բերված տոհմային կովերը տալիս են առողջարար կաթ: Նշենք, որ կաթնարտադրության գործընթացն իրականացվում է փակ շղթայով, այն էլ իր հերթին բացառում է մարդկային միջամտությունը՝ նվազեցնելով վարակի կամ աղտոտման որևէ ռիսկ։

 Իր տեսակի մեջ եզակի, խոշոր և հայկական կաթնարտադրությունում նոր չափանիշներ սահմանած ֆերման գտնվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում, ինչի շնորհիվ լուծվում է նաև գործազրկության խնդիրը: Աշխատակիցները հնարավորություն են ունենում վերապատրաստվել և ունենալ երկարաժամկետ աշխատանքի հնարավորություն:

 

Ֆերմայի անհատական վերահսկողության համակարգի շնորհիվ՝ յուրաքանչյուր կով ունի անհատական մոտեցում: Մոնիթորինգային համակարգն արձանագրում է կենդանու ամեն շարժը՝ ապահովելով նրա առողջությունը, հիգիենան և բարձր արտադրողականությունը, իսկ 40 տեղանոց շրջանաձև կթման համակարգով մեկ ժամում կթվում է 250 կով՝ առանց սթրեսի և միջամտության։ Կաթը հավաքվում է առանց արտաքին շփման և փակ համակարգով տեղափոխվում «Երեմյան» գործարան։

  

Պատրաստի արտադրանքն անցնում է մի շարք հետազոտություններ, որից հետո դուրս է գալիս վաճառքի՝ էկոլոգիապես մաքուր և անվտանգ ապակյա տարաներով, որոնք ենթակա են վերամշակման: 

«Երեմյան» կաթնամթերքը միակն է Հայաստանում, որն առաջարկում է «Ա» կարգի կաթից ստացված մանկական կաթ, որում վիտամիններն ու մաքրությունն իրապես ձեռնամուխ են ապագա սերնդի առողջությանը։ Այսօր ընկերության արտադրանքը ներառում է ավելի քան 60 տեսակի կաթնամթերք՝ ռիկոտտա, ռեժան, բուրատտա և ստրաչատելլա, պանիրներ, յոգուրտներ, թթվասեր, քամած մածուն, կեֆիր և այլն։

«Երեմյան» ընկերության նպատակը ոչ միայն բարձրորակ ու բնական կաթնամթերքի ապահովումն է, այլ նաև առողջ ապրելակերպի ձևավորումը, որի շրջանակներում այսօր Երևանի և Լոռու մարզի 9 դպրոցներում 1400 աշակերտներն օրը սկսում են մեկ բաժակ մաքուր, առողջարար կաթով։ Սա առողջ ապրելակերպի նոր մշակույթ է, որը ձևավորվում է համատեղ ուժերով՝ Եվրասիական զարգացման բանկի, Պարենի համաշխարհային ծրագրի և «Երեմյան» ընկերությունների խմբի աջակցությամբ։

Իսկ արդեն 2024 թվականի հունիսի 1-ին ընկերությունը գրանցեց Գինեսի համաշխարհային ռեկորդ՝ մատուցելով 7465 բաժակ կաթ ընդամենը 1 ժամում՝ ձևավորելով ոչ միայն պատմություն, այլև նոր սովորություններ ապագա սերունդներում: Սա պարզապես ցուցանիշ չէ, սա ապացույց է, որ երբ նպատակը առողջ ապագան է, հնարավորություններն՝ անսահման են։

Հավելենք, որ ընկերությունը խոստանում է ձեզ համեղ և միայն առողջ նորույթներ մոտ ապագայում:

«Երեմյան» կաթնամթերքն այսօր արդեն պատմություն է՝ գրված ոչ միայն թվերով, այլ նաև ապագա սերունդների առողջ ժպիտներով։

  

391