Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հուլիսի 21-25-ը կլինի արձակուրդում: Այդ մասին նշված է վարչապետի՝ հուլիսի 11-ի որոշման մեջ

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 21-25-ը ներառյալ և հուլիսի 30-ին:

2. Էդուարդ Հակոբյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը»,- նշված է որոշման մեջ:

120