Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը դարձել է Ամերիկայի Կինեմատոգրաֆիայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ։ Նա առաջին հայ կոմպոզիտորն է, որն անդամակցում է ակադեմիային։ Օրերս Կինոակադեմիան հայտարարել է նոր անդամների անունները, որոնց թվում, բացի Ա․ Բերբերյանից՝ ընդգրկված են նաև Էրիկ Էսրաելյանն և Կարեն Կարագուլյանը։ 

«Մենք ուրախ ենք հրավիրել արվեստագետների, տեխնոլոգների և մասնագետների այս հարգարժան դասին միանալու Ակադեմիային», - ասել են Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Կրամերը և Ակադեմիայի նախագահ Ջանեթ Յանգը: «Կինոարտադրությանը և կինոարդյունաբերությանը իրենց նվիրվածության շնորհիվ այս բացառիկ տաղանդավոր անհատները անջնջելի ներդրում են ունեցել մեր համաշխարհային կինոարտադրության համայնքում»: 

Ակադեմիան հայտնի է ամբողջ աշխարհին իր ամենամյա «Օսկար» կինոմրցանակով։ Բացի «Օսկար»-ից անցկացվում են նաև ուսանողական մրցանակաբաշխություններ, և առավելագույնը հինգ հոգի արժանանում է «Նիկոլ» մրցանակին կինոդրամատուրգիայի համար։ Ակադեմիան նաև զբաղվում է Մարգարետ Հերկի անվան գրադարանի կառավարմամբ և Մերի Փիքֆորդի անվան կինոդպրոցի ղեկավարմամբ։

233