«Չայնիի» ոլորաններում բախվել են 2 «Toyota Corolla»-ները․ տուժածներ չկան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 120 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում բախվել են 19-ամյա Աննա Մ․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և 50-ամյա Էդիկ Պ․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
14 Հուլիս, 2025 21:46
166