Լավրովը և Ծինփինը քննարկել են Պուտինի Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Բացի այդ, ռուսական կողմը նաև անդրադարձել է «միջազգային և տարածաշրջանային օրակարգի որոշակի արդիական հարցերի։
Նրանք նշել են, որ Չինաստանի առաջնորդը բարձր է գնահատել Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը և «հաստատել է համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ կենտրոնացումը»։
15 Հուլիս, 2025 11:38
98