Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 16-ին Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը շնորհավորել է Մեխակյանին և հաջողություններ է մաղթել առաջիկա աշխատանքում։

Խուդաթյանն ընդգծել է՝ պարոն Մեխակյանը աշխատանքային գործունեությունը սկսել է հենց համայնքապետարանից, ծանոթ է համայնքի խնդիրներին, հնարավորություններին և վստահաբար, հաջողություններ է գրանցելու Վաղարշապատ համայնքի կառավարման կարևոր գործում:

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության վարչապետին վստահության համար և նշել է, որ անելու է առավելագույնը՝ Վաղարշապատ համայնքի բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար։

207