Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարձակվել են Սիրիայի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնել է Sham հեռուստաալիքը։

Ըստ այդ տեղեկությունների՝ այս անգամ Դամասկոսին հարվածներ է հասցրել իսրայելական կործանիչը, Ինչի հետևանքով տեղի է ունեցել  պայթյուն։

Իր հերթին, կառավարական «Syria TV» հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, որոնք ցույց են տալիս, որ Դամասկոսի կենտրոնում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը ռմբակոծվել է։ Հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր, սակայն նրանց թիվը դեռևս անհայտ է։

102