Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի տակ։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ակոսափող հրազեն, երկփողանի հրացան, տարբեր տրամաչափերի և հրազենների 135 փամփուշտ:

Ոստիկանությունը կրկին հորդորում է հետևել ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողների օրինակին և խուսափել քրեական պատասխանատվությունից:

221