Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը միացնող ճանապարհահատվածը հիմնանորոգվել և հանձնվել է շահագործման։ 14 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 680 միլիոն դրամ։

Համայնքապետարանից հայտնում են, որ ճանապարհահատվածում ենթակառուցվածքային խնդիրների բացակայությունը հնարավորություն է տվել աշխատանքներն իրականացնել համեմատաբար կարճ ժամկետում։

«Ճանապարհի հիմնանորոգումը կապահովի ավելի հարմարավետ և անվտանգ տեղաշարժ, կդյուրացնի գյուղմթերքի իրացումն ու առևտուրը՝ նոր հնարավորություններ ստեղծելով բնակավայրերի տնտեսական զարգացման համար»,- նշել են համայնքապետարանից։

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ճանապարհը շարունակել մինչև Գյումրի՝ կրկին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Այդ փուլում կհիմնանորոգվի շուրջ 6 կմ ճանապարհ։

Համայնքապետարանից տեղեկացնում են, որ այս հատվածում անհրաժեշտ են նաև ենթակառուցվածքների՝ կոյուղու, ջրատար համակարգերի և ստորգետնյա էլեկտրականության հետ կապված աշխատանքներ, ինչի պատճառով ծրագրի իրականացումը կտևի ավելի երկար։

«Երկրորդ փուլի աշխատանքների իրականացման մրցույթներն արդեն անցկացվել են»,- հավելել են համայնքապետարանից։

45