
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը:
Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտել սերտ փոխգործակցության համար:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ՄԹ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: