Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի պատմությունը՝ 2017 թվականի դեկտեմբերին իրենց հանդիպման մասին։ Ջոնսոնի պնդմամբ՝ այդ ժամանակ Լավրովն իրեն «ստիպել է» մեծ քանակությամբ օղի խմել՝ բոցավառ բուխարու դիմաց։

Լավրովը հիշեցրել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ձմռանը, իսկ տարվա այդ եղանակին ամենապատվավոր տեղը բուխարուն մեջքով նստելն է։

Նոյեմբերի 15-ին Ջոնսոնը 2017 թվականին Ռուսաստան կատարած այցի ընթացքում Լավրովի հետ հանդիպումը համեմատել էր վիկտորիանական ժամանակաշրջանի մասնավոր դպրոցում կիրառվող պատժի հետ։ Բրիտանացի նախկին վարչապետի խոսքով՝ ինքը ցանկանում էր վերագործարկել Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն այդ փորձն «աղետով ավարտվեց»։

«Նա ստիպեց ինձ հսկայական քանակությամբ օղի խմել՝ շատ տաք բուխարու դիմաց։ Դա բառացիորեն նման էր վիկտորիանական ժամանակաշրջանի մասնավոր դպրոցում կիրառվող ինչ-որ պատժի»,- հայտարարել էր Ջոնսոնը Tres Respuestas հաղորդման ժամանակ (մեջբերումն ըստ РБК-ի)։

192