Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայ պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը մեծ հաջողությամբ հանդես եկավ Պորտուգալիայի Պորտո քաղաքում անցկացված Santa Cecilia International Junior Piano Competition մրցույթում՝ արժանանալով երրորդ մրցանակի։

Մրցույթը հանդիսանում է Միջազգային Երաժշտական Մրցույթների Համաշխարհային Ֆեդերացիայի (WFIMC) անդամ՝ ընդգծելով իր հեղինակությունն ու մասնագիտական բարձր մակարդակը։ Էդուարդի այս նվաճումը ոչ միայն տարիների նվիրումի ու երաժշտեւթյան հանդեպ անմնացորս սիրո արդյունք է, այլև ապացույց այն հարուստ ներուժի, որ նա տանում է իր հետ դեպի նոր բարձունքներ։

Նա ընդամենը վերջերս ընդունվել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող աշխարհահռչակ Մոցարտեում համալսարանի դաշնամուրային բաժնի բակալավրիատ, ինչը նոր փուլի սկիզբ է նրա կրթության և ստեղծագործական ճանապարհին։

Էդուարդի մասնագիտական աճի և այս կարևոր հաղթանակի հիմքում կանգնած է նաև անշուշտ նրա ուսուցիչը՝ պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը, ում հետևողական և նվիրված աշխատանքը մեծ ազդեցություն ունի պատանի երաժշտի ձևավորման վրա։

Էդուարդի մասնակցությունն այս մրցույթին հնարավոր դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» և Հովնանյան հիմնադրամների աջակցությամբ, որոնց շնորհիվ հայ տաղանդը ևս մեկ անգամ ներկայացավ միջազգային բեմում։

Էդուարդ Գևորգյանի հաջողությունը հստակ ուղերձ է՝ հայ երիտասարդ տաղանդները շարունակում են փայլել աշխարհի մեծ բեմերում։
 

196