Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ը այս վիճակին կարծես թե հասցնողներից մեկը այդ նույն պաշտոնյան է։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։

«Ինքն ի պաշտոնե իմ ենթական է, իր ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը՝ ժամը 18։00-ից, ինքը ծանուցումը ստացել է»,- իր խոսքում նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին մասսայական ազատումներ չեն նախատեսվում, բայց ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանում։

«Անձինք, ովքեր որ իրենց կառավարման շրջանում, ղեկավարման արդյունքում ՀԷՑ ՓԲԸ-ն, որն ավելի քան 3 մլն քաղաքացու կյանքի որակի վրա ուղիղ ազդեցություն ունի և շուրջ 1.1 մլն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Դա կլինի նվազագույնը՝ իրենց աշխատանքային պատասխանատվությունը»,- ասել է նա։

Պետրոսյանի խոսքով՝ հարգում է այն մասնագետների աշխատանքը, որոնք պիտի այս ընթացքում և հետագայում ապահովեն ՀԷՑ-ի անխաթար աշխատանքը։ Նա հորդորեց ՀԷՑ-ում աշխատող մասնագետներին զերծ մնալ սաբոտաժից։

«Ես իրենց պաշտոնապես այս պահին խնդրում և հորդորում եմ՝ իրենց աշխատանքը կատարել պատշաճ, աշխատանքային օրենսգրքի, պաշտոնի անձնագրին համապատասխան, որևէ մեկի իրավունքը հանկարծ չոտնահարել, գործել հանուն Հանրապետության, այդ թվում՝ նաև, իհարկե, տնտեսվարողի կոմերցիոն շահերի շրջանակում գործել, որովհետև մասնավոր սեկտորի աշխատակիցներ են, բայց որևէ կերպ թույլ չտալ սաբոտաժային հնարավոր ցուցումների, որովհետև սաբոտաժը քրեորեն հետապնդելի արարք է, և ես հետամուտ եմ լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորման՝ անձնական պատասխանատվության դաշտում, հանուն ՀՀ-ի»,- ասել է նա։

399