Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քանի՞ տուն կա լուսանկարում ձեր կարծիքով։ Մե՞կը։ Կարծում եք՝ Կարապետյանների ընտանիքը ձեր հետ համաձայն չէ։ Նրանց «հայրենասիրական» կարծիքով՝ այստեղ հինգ տուն կա, և կադաստրի տվյալներով՝ բոլորը պատկանում են նույն անձին՝ Վահե Կարապետյանի կնոջը։
Հասկացա՞ք: Այս առանձնատունը կադաստրային գրանցման համաձայն բաժանված է հինգ մասի, և բոլոր հինգ մասերը պատկանում են նույն անձին։
Կարող եք ասել, որ սա աբսուրդային և մարազմատիկ. ու՞մ մտքով կանցնի։ «Նրան, ով խոսքերով «բարերար» է և այնքան է մտածում Հայաստանի մասին, որ նույնիսկ ուտել չի կարող, իսկ իրականում ամեն վայրկյան մտածում է, թե ինչպես թալանի Հայաստանը և որքան հնարավոր է շատ գումար յուրացնի»։
Սխեմայի էությունն այն է, որ եթե տունը գրանցված է Կադաստրի կոմիտեում որպես մեկ, միասնական շենք, ապա այդ տան գույքահարկը կազմում է 12,730,518 դրամ։ Բայց եթե այն բաժանված է հինգ մասի, և փաստաթղթերը ցույց են տալիս, որ այն հինգ տուն է, ապա նույն տան գույքահարկը կազմում է 6,410,709 դրամ, այսինքն՝ իրական գումարի կեսը։
Եվ այս էժանագին մարդիկ խոսո՞ւմ են բարձր արժեքներից։
Նսեմ, ժլատ խաբեբաներ, որոնք միլիարդներ են դիզում, ձևացնում են, թե բարերարներ ու հայրենասերներ են, իսկ իրականում սխեմաներ են մշակում՝ հարկերից խուսափելու համար։ Հայաստանի քաղաքացիներից գողացված գումարներից հարյուրավոր միլիոններ են ծախսում ընտրողներին կաշառելու վրա, որպեսզի հետո կարողանան էլ ավելի շատ գողանալ: