
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։
Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին։
Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել առաջարկվող կարգավորումների անհրաժեշտության, հնարավոր ռիսկերի և դրանց կառավարման եղանակների վերաբերյալ:
Դիրքորոշումների վերջնականացման գործընթացում կարևորելով մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների մտահոգությունների պատշաճ հասցեագրումը՝ փոխվարչապետի կողմից տրվել են հետագա քննարկումների իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ։