Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը պետք է ներկայացնեն իրենց հուզող հարցը՝ լրացնելով https://forms.gle/EiZsYJQjeYAxMZ3g9 հարթակի համապատասխան դաշտը։

Օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի հստակեցման և նախապատրաստական աշխատանքների արդյունավետ պլանավորման նպատակով հաշվի կառնվեն ուսուցիչների կողմից բարձրացված խնդիրների դիտարկումն ու վերլուծությունը։

140